Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր։ Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը։
Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել` հավասարակշիռ մնալու, – վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ,մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ամայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը։
Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին… Ի՞նչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։
Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը։ Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին,որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները։
Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում։ Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը։ Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը։
Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը` նկարիչ։
Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա։ Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը։ Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա։ Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել։ Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան։
Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ։ Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը։ Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա տեսավ խոսքեր։
Երրորդ ձիավորը, որ սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր, հնագետի կանչից վեր թռավ։ Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն։
ամայիпустынный, безлюдный, необитаемый
այծ, -իкоза; козел
բաշ, -իгрива
բաց անել, արեցիоткрывать, открыть
բուրգ, -իпирамида
դիտարան, -իнаблюдательный пункт
դուրս հանել, -ցիвысунуть
երբեմնիбывший
թաղվածзарытый
խայթել, -ցիжалить, ужалить
ծխել, -ցիкурить, покурить
իշխանականкняжеский
կանչ, -իокрик, оклик, клич, зов
կենդանանալ, -ցաоживать, ожить, воскресать, воскреснуть
կիսամերկполураздетый
հաչել, -եքлаять
հարստություն, -յանлаять
հնագետ, -իархеолог
հնություն, -յանпамятник старины
հուսահատ(здесь) грустный
ձիավոր, -իвсадник, наездник
մագաղաթյաпергаментный
մամռապատзамшелый
մատյան, -իкнига
մելամաղձոտмеланхоличный, меланхолический
մինչդեռв то время как
մոխիր, -իзола
մռմռալ, -ցիбормотать, пробормотать
մտրակ, -իкнут
պարիսպ, -իстена
պինդкрепко
սանձ, -իудила, узда, уздечка
սրածայրострый
վեր թռչել, թռաвскакивать, вскочить
փլվածք, -իразвалина
քարայծ, -իсерна
քարափ, -իскалистый берег
քարափով, -իпо скалистому берегу
օձ, -իзмея
այս ու այնтот или иной
աչք չէր հեռացնումне сводил глаз
աչքն ընկնելзаметить
ետ քաշվել(здесь) рассеиваться
ծոցի տետրзаписная книжка
ծոցատետրзаписная книжка
հավասարակշիռ մնալուчтобы сохранить равновесие
հերիք էրдостаточно было
ձիու բաշлошадиная грива
ոչ միայն…, այլևне только…, но и
ոչ…ոչни… ни
վեր ու վար էին անում(здесь) то поднимали, то опускали
ուղեկից լինելсопровождать
ֆետրե գլխարկфетровая шляпа
Լուռ, արծաթաշաղ գիշեր է․ ձյուն է ու լուսին։ Փայլում է ձյունը տանիքների վրա, փայլում է ցանկապատերին և շողշողում ծառերի ճյուղերին։
Ամեն ինչ ողողված է լուսնի առատ լույսով։
Փոքրիկ քաղաքը քնած է խաղաղ։ Փողոցները դատարկ են․ պահակները անգամ չեն երևում։ Շները երբեմն հատ-ընդհատ հաչում են լուսնի վրա և, ուշադրության չարժանանալով, լռում զայրացած մռռոցով։ Կեսգիշերից անց է, բայց Հակոբի քունը չի տանում։ Չնայած սենյակը տաք է, անկողինը փափուկ, բայց և այնպես քնել չի կարողանում։ Այս բանը պատահում է գրեթե ամեն գիշեր։ Օ՜,երկար են ձմեռվա գիշերները․ մարդ հոգնում է քնելուց։ Եվ Հակոբը լուսամուտից նայելով լուսնի առատ լույսին, շողշողուն ձյուներին, մտածում է․ – Ի՜նչ լավ կլինի ձմռան գիշերն էլ ամառվա պես կարճ լինի․ մարդիկ ժամանակ չեն կորցնում և կաշխատեն մի բան գլուխ բերել․ թե չէ անխոս պառկելուց ի՞նչ օգուտ։ Մտածում է Հակոբը, տնքում է հոդացավ ունեցողի նման և հազում այնպիսի մի հազով,որով ուշադրություն են հրավիրում կամ ուզում են իմանալ` հարևանը քնա՞ծ է, թե ոչ։ Սենյակում նրա հարևանը կինն է․ և որքան էլ Հակոբը հազում է, շարժվում, կինը կարծես չի լսում․ քնա՞ծ է, թե քնած է ձևանում, դժվար է իմանալ։ Սպասում է Հակոբը մի փոքր ու էլի հազում։ Նույնը։ Բայց նա խոսելու անդիմադրելի ցանկություն է զգում․ նրա գլխում խառնվում են բազմաթիվ մտքեր, կասկածներ, ենթադրություններ, ուզում է հայտնել, ստուգել։ Ու կամաց,քնքշանքով հրում է կնոջը։
– Արո՜ւս, ա՛յ Արուս։
Կինն անմիջապես չի պատասխանում․ գլուխը թեքում է բարձի վրա և տնքում քնից զարթնողի տեսքով։
– Ի՞նչ է։
– Քնա՞ծ ես, – հարցնում է մարդը։
– Ի՞նչ կա որ…
Ու կնոջ ձայնի մեջ լսվում է դժգոհության շեշտեր։
– Ոչինչ, – ասում է մարդը` երեսը կնոջը դարձնելով։ – Ասում եմ` տեսնես էս ցրտով զինվորներն ինչպես են մնում դիրքերում` լեռների մեջ, ամայի դաշտում։ Մինչև անգամ գայլերը կարող են երևալ։
արժանանալ, -ցիудостаиваться, удостоиться
արծաթաշող(в поэтической речи) серебристый
գրեթեпочти
դատարկпустой
դժգոհություն, -յանнедовольство, ропот
թեքել, -ցիповорачивать, повернуть
հազ, -իкашель
հազալ, -ցիкашлять
հոդացավ, -իсуставной ревматизм
հրել, -ցիтолкать, толкнуть
ձևանալ, -ցաпритворяться, притвориться
շողշողալ, -ացсверкать, засверкать
ողողվել, -եցзаливаться, залиться
պահակ, -իсторож
ստուգել, -ցիпроверять, проверить
տանիք, -իкровля, крыша
տնքալ, -ցիстонать, простонать
տնքոց, -իстон, кряхтенье
ցանկապատ, -իизгородь
քնքշանք, -իнежность
հատ-ընդհատпрерывисто
մի բան գուխ բերելвыполнять какую-либо работу
Մորս դռան զանգը սովորաբար չեմ տալիս․ կարթնանա, եթե քնած է, իսկ եթե քնած չէ, մեկ է` վատ է լսում։ Բանալին ունեմ, բացում եմ իմ ձեռքով։ Չորս-հինգ ամիս է մորս չեմ տեսել․ Մոսկվա՜,արտասահմա՜ն, մեծ ու փոքր զանազան գործեր, «ա¯խ ժամանակ լիներ» և այլն, և նման բաներ։ Դուռը, ի վերջո, բացում եմ, միջանցքի լույսը, թեպետ ցերեկ է, մնացել է վառ և փայլում է շլացուցիչ սպիտակությամբ։
– Տիկի՛ն մայրիկ…
Ոչ մի արձագանք։ Ոտնաձայն էլ չկա։
– Մայրի՜կ…
Մտնում եմ սենյակ․ անկողինը խնամքով, կոկիկ հավաքված է, բարձերը ուռած-փքված նստած են իրար գլխի, հատակը մաքուր է, ռադիոն միացրած։ Մայրս ռադիոն միշտ միացրած է պահում․ «Էլի շունչ է, – ասում է, – որ ներսուդուրս եմ անում, ինձուինձ խոսում եմ, կարծես տանը մարդ կա, պատասխան է տալիս»։ Մայրս խոհանոցում էլ չի։ Պատշգամբում էլ։ Սովոր անտարբերությամբ ձեռքս գնում է դեպի ռադիոյի թելը, քաշում-անջատում եմ։ Փռվում եմ բազմոցին․ որ հին է, ծածկված կանաչ թավիշով։ Լավ է, նույնիսկ ավելի լավ է, որ մայրս տանը չէ։ Տեսնես խմելու բան ունի՞ տիկին-մայրիկը։ Ալարկոտ վեր եմ կենում, բացում սառնարանը։ Կոնյակի մի կիսատ շիշ, երկու շիշ գարեջուր։ Շոգ է, նախ բացում եմ գարեջուրը։ Հազիվ մի կում եմկարողանում կուլ տալ․ թթված է․ նայում եմ ամսաթիվը․ դե, իհարկե, առնվազն մեկ ամսվա թարմություն ունի։ Մայրս գիտի, որ գարեջուր շատ եմ սիրում, իսկ երեք-չորս ամիս է գյուղ չեմ եկել։ Արագ վանում եմ այդ միտքը։Ուզում եմ լիուլի օգտվել մենակությունից, չմտածել ոչինչ, մանավանդ, որ շուրջս գյուղի թափանցիկ լռությունն է` լցված միայն երեխաների հատուկենտ ձայներով,գյուղական միջատների բազմաձայն երգչախմբի միալար բզզոցով։ Մորս տունը ճանապարհից դուրս է, այգիների մեջ․ այստեղ մեքենա չի գալիս, ես մեքենա չունեմ, չեմ էլ ունենա։ Խրվում եմբազմոցի հոգնած զսպանակների մեջ, ջանալով չմտածել ոչինչ։
Գալուս նպատակը գործնական է․ պիտի համոզեմ, որ մայրս փոխադրվի քաղաք, գոնե ձմռանը մեզ հետ ապրելու։ Բավական ազդեցիկ ճառ ունեմ մտքումս։ «Ամոթ է, այ մամ, – կասեմ, – ես եմ քո ունեցած-չունեցած միակ տղան, տուն, փառք աստծու, կա երեք սենյակ, հարսիդ էլ, ինչքան գիտեմ, սիրում ես, ախր ամոթ է չէ՞, էս մենակության մեջ շա՞տ պիտի օր մթնեցնես»։
ազդեցիկвнушительный
անտարբերությամբс равнодушием
անտարբերություն, -յանравнодушие
արձագանք -ի(здесь) ответ
արտասահման, -իзаграница
բազմաձայնмногоголосый
բանալի, -ուключ
բզզոց, -իжужжание
գարեջուր, -ջրիпиво
երգչախումբ, -խմբիхор
զսպանակ, -իпружина
թավիշ, -շիбархат
թել, -իздесь: шнур
թեպետ(союз) хотя
ալարկոտленивый, (здесь) лениво
խնամքովтщательно
խրվել, -ցի(здесь) развалиться
կիսատнеполный
կոկիկаккуратно
հազիվедва
համոզել, -ցիуговаривать, уговорить
հատուկենտредкий
հարս, -իневестка
ճառ, -իречь
մեկնակություն, -յանодиночество
միջատ, -իнасекомое
շիշ, շշիбутылка
շլացուցիչослепительный
ոտնաձայն, -իзвук шагов
սովորпривычный, обычный
սովորոբարобычно
սպիտակություն, -յանбелизна
ամոթ էстыдно
ապրել մեզ հետжить с нами
առնվազն մեկ ամսվա թարմություն ունիпо крайней мере месячной давности
բարձերը ուռած-փքված նստած են իրար գլխիвзбитые подушки одна на другой
ես եմ քո ունեցած-չունեցած միակ տղանя твой единственный сын
զանգ տալзвонить, позвонить
էլի շունչ էвсе-таки живая душа
թթված էскисло
ժամանակ լիներиметь бы время, было бы время
ինձուինձ խոսելразговаривать с самим собой
ինչքան գիտեմнасколько мне известно
լիուլի օգտվելсполна попользоваться
կուլ տալ մի կումпроглотить глоток
ճանապարհից դուրս էне на дороге
մտնել սենյակзаходить в комнату
ներսուդուրս անել(устойчивое сочетание) входить и выходить (часто)
շուրջս լռություն էвокруг тишина
չորս-հինգчетыре-пять
պատասխան տալотвечать, ответить
ջանալով չմտածելстараясь не думать
ռադիոն միացնելвключать, включить радио
տեսնես խմելու բան ունի՞интересно, есть что-нибудь выпить?
փառք աստծոслава богу
փոխադրվել քաղաքпереехать в город
փռվել բազմոցինразвалиться в кресле
քաշել-անջատելвыключать, выключить
օր մթնեցնելкое-как проводить дни, жить
Հասել էի Թումանյանի տուն-թանգարանի առաջ, ցայտաղբյուրից ջուր խմեցի։ Երբ գլուխս բարձրացրի, հայացքս ընկավ բնակելի շենքի անկյունին․ փողոցի անունը նշող կապույտ ցուցանակը, վարդագույն տուֆի վրա, նոր-նոր էր, փայլուն։
Մարտիրոս Սարյան փողոց…
Իսկ մի քիչ հեռու, ծառերի ետև, երևում է Սարյանի տուն-թանգարանը։
Դեռ մեկուկես ժամ առաջ, վերևում, Դեմիրճյան փողոցում, բլրից իջնելիս, մտածում էի կարճ ճանապարհով շարունակել ու տների միջև ոլորվող այն հին, ծանոթ արահետով, առվի կողքով դուրս գալ Մոսկովյան փողոց` Սարյանի տան ճիշտ դիմացը։ Եվ ահա հիմա պարզվում է, որ այս լայն ու կոր փողոցը Մոսկովյանի շարունակությունն է այլևս և կոչվում է Մարտիրոս Սարյանի անունով…
Այս փողոցով հազար անգամ եմ անցել քառորդ դարի ընթացքում։ Անցել եմ, երբ դեռ փողոց էր դառնում իմ աչքի առաջ։ Ահա այստեղ, ուր կանգնած եմ հիմա ցայտաղբյուրի մոտ, քսանյոթ տարի առաջ քաղաքի ծայրն էր։ Այստեղ էր, որ զարմացա, թե ինչպես քաղաքը հանկարծ տարօրինակորեն վերջացավ օպերայից քիչ հեռու, և այստեղից էր, որ գյուղատիպ ծուռումուռ, ամայի, ամայի, քարքարոտ նրբանցքով բարձրացա Կողեռնի լերկ, ամայի բլուրը։
Հիմա այստեղ իմ մայրաքաղաքի հոգու մի ուրիշ նվիրական անկյուն է։
Զառիվեր, քարքարոտ նրբանցքի տեղում Թումանյանի տուն-թանգարանն է հիմա` իր բարձր դիրքով, վարդագույն եռակամար ճակատով, մինչև փողոց իջնող բազալտե սանդղաշարով։ Այս շենքն էլ կառուցվեց իմ աչքի առաջ․ այս օրերին այստեղից էի հաճախ տուն բարձրանում։ Այժմ ապրում եմ ուրիշ տեղ, հազվադեպ եմ գալիս այս կողմերը։ Նստեմ մի քիչ սանդուղքի բազալտե բազրիքին,ինչպես ահա այն տղաներն են նստել․ ամենամեծը հազիվ տասնյոթ-տասնութ տարեկան լինի, նրանք ի ծնե տեսել են այս շենքերը, այս փողոցները, այստեղից դեպի վար թեքվող տրոլեյբուսի գիծը, և այս բոլորը, բնական է, աշխարհի չափ հին է նրանց համար։
Նայում եմ Թումանյան փողոցին, որ այստեղից է սկիզբ առնում և ուղիղ հատում է քաղաքի կենտրոնական մասը ծայրից ծայր։ Մյուս ծայրին կանաչ, արևակող սարալանջն է բարձրանում` գագաթին հեռուստատեսության աշտարակն ու ստուդիայի շենքը, որն այստեղից մի փոքրիկ դեղին խորանարդ է թվում կանաչի ու երկնակապույտի միջև։ Ե՞րբ է այսքան աշխուժացել մեքենաների երթևեկությունը։ Փողոցն այս ժամին լի է ստվերով, միայն ձախակողմյան շենքերը, ծառերից վերև, իրենց թանձրացած, ասես հոգնած վարդագույնով ժպտում են արևին։
Ես սիրում եմ Երևանի այս բարետես փողոցը, որի վրա օպերան է իր հրապարակով, շրջապատող զբոսայգով ու Կարապի լճով։ Սիրում եմ ոչ միայն բարետեսության համար․ բազում հիշատակներ են կապված այս փողոցի հետ` թե՛ լուսավոր, թե՛ տխուր, նույնիսկ մռայլ։ Մեծ մասամբ լուսավոր, ամառային, որովհետև երիտասարդությանս օրերն են անցել այս փողոցում։
արևակող, արևկողсолнечный
բազալտեбазальтовый
բազրիք, -իперила
եռակամարс тремя арками, трёхарочный
երկնակապույտнебесно-голубой
զառիվերподнимающийся по склону
զբոսայգի, -ուбульвар, парк
թանձրացածгустой, плотный
լերկлишенный растительности
խորանարդ, -իкуб
կորкривой
հատել, -ցիпересекать, пересечь
հեռուստատեսություն, -յանтелевидение
նշել, -ցիуказывать, указать;
նշողуказывающий
նվիրականдорогой, заветный, священный, святой
նրբանցք, -իпереулок
շարունակություն, -յանпродолжение
ոլորվել, -եցкрутиться, закручиваться, закрутиться
ոլորվողизвилистый
ոլորվող արահետизвилистая тропинка
պարզվել, -եց выясняться, выясниться
սարալանջ, -իкосогор
ստվեր, -իтень
վարդագույնрозовый
տուն-թանգարան, -իдом-музей
ցայտաղբյուր, -իфонтан
ցուցանակ, -ի вывеска
քարքարոտкаменистый
աշխարհի չափочень, беспредельно, чрезмерно
աչքի առաջна чьих-либо глазах
բարետես փողոցкрасивая улица
բնական էестественно
ի ծնեот рождения
ծայրից ծայրиз конца в конец
մեկուկես ժամполтора часа
սկիզբ առնելначинаться, начаться
տասնյոթ-տասնութ տարեկանсемнадцати-восемнадцати лет
տրոլեյբուսի գիծтроллейбусная линия
քառորդ դարчетверть века
քիչ հեռուчуть дальше
01–05–2017